00:00:00

5-րդ սերնդի Սու-57 առաջին կործանիչն ընդգրկվել է ՀՌՕ ավիագնդերից մեկի սպառազինության մեջ

18:36, 25 դեկտեմբեր 2020 Աշխարհ

5-րդ սերնդի Սու-57 առաջին բազմաֆունկցիոնալ կործանիչն ընդգրկվել է Հարավային ռազմական օկրուգիավիագնդերից մեկի սպառազինության մեջ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է պաշտպանական-արդյունաբերական համալիրի աղբյուրը: «ՕՏՈւ-ն ստացել է առաջին սերիական Սու-57-ը: Այն ընդգրկվել է ՀՌՕ ավիագնդերից մեկի սպառազինության մեջ»,-ասել է գործակալության աղբյուրը: Նրա խոսքով՝ 2021 թվականին ՌԴ ՕՏՈւ-ն կստանա եւս 4 նման ինքնաթիռ: 5-րդ սերնդի Սու-57 կործանիչը նախատեսված է բոլոր տեսակի օդային, ցամաքային եւ ստորջրյա բոլոր տեսակների թիրախների խոցման համար: Ինքնաթիռն ունի թռիքչի գերձայնային կրեյսերական արագություն, ներֆյուզելյաժային  սպառազինություն, ռադիոկլանող ծածկույթ («սթելս» տեխնոլոգիա), ինչպես նաեւ նավային սարքավորման նորագույն համալիր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր