00:00:00

Հայրենիքի փրկության շարժումը ժամը 18։00-ին բողոքի գործողություններ է իրականացնելու Երեւանի տարբեր հատվածներում

17:53, 25 դեկտեմբեր 2020

Հայրենիքի փրկության շարժումը ժամը 18։00-ին բողոքի գործողություններ է իրականացնելու Երեւանի տարբեր հատվածներում։ Այս մասին տեղեկանում ենք Հայրենիքի փրկության շարժման ֆեսբուքյան էջից։ «Հայաստանի համար թանկ է յուրաքանչյուր օրը եւ ժամը։ Մեր պայքարը կավարտվի միայն ազգակործան իշխանության հեռացմամբ։ Ուստի այսօր՝ ժամը 18։00-ին, Հայրենիքի փրկության շարժումը բողոքի գործողություններ է իրականացնելու Երեւանի տարբեր հատվածներում։ Կոչ ենք անում հայրենիքի ապագայով մտահոգ յուրաքանչյուրին միանալ բողոքի ակցիաներին եւ ստիպել դավադիր իշխանություններին ներկայացնել հրաժարական։ Միասնություն՝ հանուն փրկության»,- հայտնում է Հայրենիքի փրկության շարժումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր