00:00:00

Մարտակերտի շրջանի ղեկավարի մասին Սամվել Բաբայանի ասածներն անհիմն են և ամբողջովին սխալ. նա սխալ է տեղեկացված եղել. Մարտակերտի բնակիչ

15:23, 25 դեկտեմբեր 2020

Իր վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ Սամվել Բաբայանը ասել է, թե Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարը չի թողել, որ իր շրջանի ժողովուրդը գնա դիրքեր, դա ամբողջովին սխալ է, Բաբայանը սխալ է տեղեկացված եղել, հետևաբար, արված հայտարարություններն անհիմն են: Tert.am-ին այս մասին փոխանցեց պատերազմի մասնակից, Մարտակերտի շրջանի բնակիչ Արտաշես Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանն իր վերջին հարցազրույցներից մեկում նշել էր, որ Մարտակերտից և մնացյալ շրջաններից պիտի 12 հոգանոց խումբ տրամադրվեր՝ Շուշին պաշտպանելու օպերացիային մասնակցելու համար, սակայն Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը հանդիպման է գնացել Վանք գյուղում, հարց բարձրացրել, թե իրենք ուզում են իրենց տարածքի պաշտպանությանը մասնակցել, չեն կարող այլ տարածք գնալ: «Այսինքն, ո՞վ է վարչակազմի շրջանի ղեկավարը և ի՞նչ գործ ուներ, որ այդ հանդիպմանն էր մասնակցում: Ասել է, որ նախագահի հետ էլ կհանդիպի, հետո պարզվում է, որ այդ մարդը լիազորված է եղել ղեկավարության կողմից: Չգիտեմ, թող՝ քննություն վարեն, պարզեն, թե էդ մարդիկ ինչ դեր են խաղացել և նման վիճակ են ստեղծել»,-ասել էր Բաբայանը: Մարտակերտի բնակչի խոսքով՝ Բաբայանն առաջին հերթին սխալ է տեղեկացված եղել. շրջանի ղեկավարը չի ասել՝ նստեք, սպասեք, ես կհամաձայնեցնեմ: «Հանդիպման ժամանակ դահլիճում ներկա էր շրջանի ոստիկանության պետը, շրջանի ռազմական ոստիկանության պետը, պարետային ծառայության պատասխանատուն: Գումարտակի ձևավորման պահին աշխարհազորին տեղեկացվել է, որ իրենք ծառայությունը տանելու են իրենց տեղանքում (շրջանում), այնուհետև գումարտակի ոչ փաստացի ղեկավարները փորձել են նրանց տեղափոխել շրջանից դուրս, և այս պատճառով առաջացել են անհամաձայնություններ, շրջանի ղեկավարը մեկնել է Վանք գյուղ՝ ծանոթանալու իրավիճակին: Իրավիճակին ծանոթանալով՝ աշխարհազորին բացատրել է դրությունը, որից հետո պատրաստվել են մեկնել ռազմաճակատ ու հենց նույն գիշեր էլ մեկնել են: Բաբայանը ժողովին չի էլ եղել, ցանկացած տեղեկություն նրան խեղաթյուրված ու սխալ է հասել»,-պատմեց նա: Վերջինիս պնդմամբ՝ Սամվել Բաբայանն ավելի է խուսափել պատերազմին մասնակցելուց և այն հայտարարությունները, որոնք նա է հնչեցնում, որևէ աղերս չունեն իրականության հետ: «Մենք կարող ենք փաստերով էլ խոսել: Այն գումարտակը, որը ձևավորվում էր Սամվել Բաբայանի և իր կողմնակիցների կողմից, խանգարել է մարտական գործողություններին, աշխահազորին: Բոլորս էլ գիտենք, թե Մարտակերտի շրջանի Վանք գյուղում, Լևոն Հայրապետյանի կաբինետում Բաբայանն ու մյուսներն ինչով էին զբաղված: Եվ ի տարբերություն նրանց՝  նույն շրջանի ղեկավարն արել է ամեն հնարավոր բան, որպեսզի ապահովի շրջանի բնակչության անվտանգությունը՝ սկսած խաղաղ բնակչության տարհանումից, մինչև ռազմական գործողություններին մասնակցելը»: Պատերազմի մասնակցի խոսքով՝ Բաբայանի հայտարարություններից հասկացվում է, թե մարտակերտցիները «թռած են եղել կռվից», բայց ըստ նրա՝ հակառակը և ճշմարտությունը հեշտ ապացուցելի է. ամենաշատ կռիվ տված շրջաններից մեկը Մարտակերտի շրջանն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր