00:00:00

ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահները լրացուցիչ ֆինանսավորում կստանան. ՌԴ ՊՆ

15:42, 25 դեկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Ռուսաստանի կառավարությունը բյուջեից լրացուցիչ միջոցներ է հատկացրել Պաշտպանության նախարարությանը՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողություններ իրականացնելու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ Տատյանա Շևցովան՝ «Կրասնայա զվեզդա»-ին տված հարցազրույցում: «Գործող օրենսդրությանը համապատասխան, խաղաղապահ զորակազմի ապահովումն իրականացվում է բյուջեի միջոցների լրացուցիչ բաշխման միջոցով: Ռուսաստանի Դաշնության կառավարությունը համապատասխան որոշումներ է կայացրել», - ասել է Շևցովան: Մասնավորապես, գումարը նախատեսված է ռուսական ռազմական զորակազմի կարիքների բավարարման համար: «Լրացուցիչ վճարներ են նախատեսվում նաև այն անձնակազմի համար, որը մասնակցում է Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ գործողությանը: Նրանք աջացություն կստանան երկու աշխատավարձի չափով (ըստ ՌԴ «Զինծառայողների դրամական հավելավճարների և նրանց առանձին վճարներ տրամադրելու մասին» դաշնային օրենքի՝ պայմանագրով զինվորական ծառայություն անցնող զինվորի դրամական նպաստը բաղկացած է ամսական աշխատավարձից` ըստ նշանակված զինվորական կոչման (զինվորական կոչման աշխատավարձ) և ամսական աշխատավարձի` ըստ զբաղեցրած մարտական դիրքի (պաշտոնի համար աշխատավարձ), որոնք կազմում են զինվորի ամսական աշխատավարձը և ամսական և այլ լրացուցիչ վճարներից,- Tert.am)», - հստակեցրել է նա: Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը հայտարարել էր, որ ռուս խաղաղապահների գործողությունները նպաստել են Լեռնային Ղարաբաղի տարածքում հումանիտար աղետի կանխմանը: Լաչինի միջանցքն ու Լեռնային Ղարաբաղի տարածքը լիովին վերահսկվում են ռուս խաղաղապահների ստորաբաժանումների կողմից:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր