00:00:00

ՌԴ ԱԻՆ-ը մարդասիրական օգնությունն ամբողջ ծավալով հասցրել է ԼՂ

15:46, 24 դեկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Լեռնային Ղարաբաղի բնակչության համար նախատեսված մարդասիրական օգնությունը հասցվել է ամբողջական մասշտաբով: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությանը:
 «Դեկտեմբերի 23-ին Լեռնային Ղարաբաղ է ժամանել մարդասիրական բեռով երկաթուղային վագոնների հերթական  խմբաքանակը: Ինը վագոններով առաքվել է 127 տոննա մետաղական պրոֆիլ, 10 000 խորանարդ մետր ապակի, 2200 կենցաղային իր, 400 հավաքովի ջերմակայուն վառարան»,-ասված է հաղորդագրության մեջ: Ավելացվում է, որ Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ խմբի մասնագետները մարդասիրական օգնությունը բեռնաթափել և հասցրել են Լեռնային Ղարաբաղի շրջանների բաշխիչ կետեր: Նշվում է, որ ընդհանուր առմամբ, դեկտեմբերի 11-ից 23-ը ընկած ժամանակահատվածում Ղարաբաղ է եկել 54 վագոն` շուրջ  1200 տոննա ընդհանուր քաշով մարդասիրական օգնությամբ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր