00:00:00

Վերջին օրվա ընթացքում ավելի քան 480 փախստական է ​​վերադարձել Լեռնային Ղարաբաղ

15:02, 24 դեկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Ավելի քան 480 փախստական է վերադարձել իրենց տները Լեռնային Ղարաբաղում, տեղաշարժի անվտանգությունն ապահովել են ռուս խաղաղապահները, փոխանցում է ՌԴ ՊՆ-ն: «Այսօր Երեւանից Ստեփանակերտ ավտոբուսներով 488 փախստական ​​է տեղափոխվել: Ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի պարեկների եւ ռազմական ոստիկանության ուղեկցությամբ», - ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ռուս խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգ են անցկացնում եւ վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը 23 դիտակետերում, ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց բնակության վայրեր, մարդասիրական օգնություն են տրամադրում  եւ վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները: Լեռնային Ղարաբաղում իրենց մշտական ​​բնակության վայրեր արդեն վերադարձել է ավելի քան 43 հազար փախստական:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր