00:00:00

«Հրապարակ». ԱԺ-ում արտահերթ նիստ կհրավիրվի՝ ռազմական դրությունը չեղարկելու օրակարգով

13:00, 23 դեկտեմբեր 2020 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր՝ երեկոյան հինգին, ԱԺ ԲՀԿ եւ ԼՀԿ խմբակ- ցություններն արտահերթ նիստ կհրավիրեն՝ սեպտեմբերի 27-ից Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը չեղարկելու օրակարգով: Բանն այն է, որ ռազմական դրության պայմաններում հնարավոր չէ վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ հանդես գալ։ Եթե հաջողվի չեղարկել ռազմական դրությունը, քանի որ դրա համար իմքայլականները պետք է առնվազն 25 ձայնով աջակցեն, հաջորդ քայլը կլինի Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելը: Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմությունը երկու անգամ փորձել է, սակայն առաջին անգամ իմքայլականները չեն ներկայացել նիստին, իսկ երկրորդ անգամ դեմ են քվեարկել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր