00:00:00

Պուտինն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում

03:26, 23 դեկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Հաղորդվում է, որ նրանք քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Պուտինն ընդգծել է, որ տարածաշրջանում իրավիճակը կայունանում է: «Հանգամանալից քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանում իրավիճակը կայունանում է, իսկ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հայտարարության մեջ նշված պայմանավորվածություններն, ընդհանուր առմամբ, հաջորդաբար կատարվում են: Ընդգծվել է ռուս խաղաղապահների հաջողված աշխատանքը, որով Բաքվի եւ Երեւանի խնդրանքով ապահովվում է հրադադարի ռեժիմն ու քաղաքացիական բնակչության անվտանգությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ: «Հաստատվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբեր ասպեկտների շուրջ համակարգումը շարունակելու երկկողմանի պատրաստակամություն, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,-նշված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր