00:00:00

Հայտնաբերվել եւս 8 զոհված զինծառայողի աճյուն. ԱԻՊԾ

14:49, 22 դեկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Հադրութի, Ջաբրայիլի եւ Հորադիզի ուղղությամբ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 8 զոհված զինծառայողի աճյուն: Այս մասին այօր՝ դեկտեմբերի 22-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։ «Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութի, Հորադիզի, Ջաբրայիլի եւ Շուշիի լեռնաանտառային տարածքներում»,- նշեց Հունան Թադեւոսյանը: Նրա խոսքով՝ մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1047 զոհված զինծառայողի մարմին: Հիշեցնենք, որ որոնողափրկրարական աշխատանքների արդյունքում ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով երեկ հայտնաբերվել են 61 օր անհայտության մեջ գտնվող երկու քաղաքացի: Նրանք Հադրութի բնակիչներ հայր եւ որդի Միքայել եւ Գեղամ Պետրոսյաններն են: Այժմ նրանք բժիշկների հսկողության տակ են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր