00:00:00

Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ շուրջ եռակողմ հայտարարությունը

21:45, 21 դեկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսով քննարկել են Ղարաբաղում հրադադարի մասին հայտարարության կատարման ընթացքը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալոՎ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը: «Այս տարվա դեկտեմբերի 21-ին հեռախոսազրույց է կայացել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի միջև: Նախարարները մտքեր են փոխանակել նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությունից բխող հարցերի կատարման, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալ: Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրներ»,-տեղեկացրել են մամուլի ծառայությունից: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր