Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Հայաստանի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) կորած զինծառայողների մասին տվյալների հավաքագրման թեժ գծին 4 անհետ կորած զինծառայողի վերաբերյալ դիմումներ են ստացվել: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ խաղաղապահ առաքելության Տելեգրամ-ալիքից:
«Տվյալները ստուգվել են, մշակվել և փոխանցվել են Խաղաղապահ առաքելության վերահսկման կենտրոնի որոնողական ջոկատներին»,- ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ այսօր թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում ԱՀ արտակարգ իրավիճակների ծառայության, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով ավելի քան 70 օր անհայտության մեջ հերոսաբար մաքառած մեր 6 ժամկետային զինծառայողները վերադարձել են հայրենիք: