00:00:00

Հայտնի է Արցախում մահացած ռուս խաղաղապահի ինքնությունը

18:35, 20 դեկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Հայտնի է Արցախում զոհված ռուս խաղաղապահի ինքնությունը։ Նա 29-ամյա Վիտալի Մորոզն է։ Տեղեկությունը հայտնում է «Վոեննի Օսվեդոմիտել» տելեգրամ ալիքը։ Սպայի մահվան մասին հայտնի էր դարձել դեկտեմբերի 18-ին։ Ինչպես հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, զինվորականը վիրավորվել է Շուշի տանող ճանապարհի ականազերծման ժամանակ: Հիվանդանոց տեղափոխվելիս նա մահացել էր։ Գերատեսչությունում ընդգծել են, որ զինվորականի ընտանիքին կտրամադրեն բոլոր հնարավոր և անհրաժեշտ օգնությունն ու աջակցությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր