00:00:00

Հայաստանից Ղարաբաղ է տեղափոխվել ընդհանուր առմամբ ավելի քան 42 հազար փախստական

04:12, 20 դեկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Ռուս խաղաղապահներն ուղեկցել են փախստականների հերթական շարասյունը, որոնք վերադառնում էին Լեռնային Ղարաբաղում իրենց տներ Հայաստանի Հանրապետությունից, հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Այսօր Երեւանից Ստեփանակերտ է ավտոբուսներով տեղափոխվել 470 մարդ: Ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է ռուս խաղաղապահ կոնտինգենտի պարեկային ծառայության եւ ռազմական ոստիկանության ուղեկցությամբ: Ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն քսաներեք դիտակետերում: Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց տներ, տրամադրում հումանիտար օգնություն, վերականգնում քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները: Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում մշտական բնակության վայր է տեղափոխվել ավելի քան 42 հազար փախստական:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր