00:00:00

Իրանը ռազմանավերի նոր խումբ է ուղարկել միջազգային ջրեր

20:55, 19 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Իրանի ռազմածովային ուժերի 71-րդ նավախումբը շաբաթ ուղևորվել է միջազգային ջրեր՝ իրանական առևտրային նավերի անվտանգությունն ապահովելու առաքելության շրջանակներում: Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, նավախումբը, որում ընդգրկված են էսկադրային ականակիր և ավիակիր նավերը, դուրս է եկել Իրանի Բանդար Աբբաս քաղաքի նավահանգստից՝ ուղևորվելով դեպի բաց ծով: Նավատորմն իր ուղևորությունը սկսել է 70-րդ նավախմբի վերադարձից հետո: Այն վերադարձել է Ադենի ծոցում և Բաբ Էլ Մանդեբի նեղուցում իրականացրած առաքելությունից: Վերջին տարիներին Իրանի ռազմածովային ուժերը մեծացրել են իրենց ներկայությունը միջազգային ջրերում՝ ապահովելու համար ծովային երթուղու անվտանգությունն առևտրական նավերի և նավթային լցանավերի համար՝ պաշտպանելով դրանք ծովահենների հարձակումներից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր