00:00:00

«Փաստ». Արդեն 2021-ի սկզբին ՀՀ յուրաքանչյուր երրորդ քաղաքացին աղքատ է լինելու

13:35, 19 դեկտեմբեր 2020 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է «Մասնագետների գնահատմամբ, արդեն 2021 թվականի սկզբին Հայաստանի յուրաքանչյուր երրորդ քաղաքացին մեր երկրում աղքատ է լինելու, իսկ 2020 թվականը փակելու ենք աղքատության մակարդակի էական ավելացմամբ: «Ընդհանուր առմամբ, կոնկրետ աղքատության մակարդակի մեծացման, այդ թվում՝ ծայրահեղ աղքատության մեծացման ճանապարհով ենք գնում»,- «Փաստի» հետ զրույցում մասնավորաբար ասաց տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը: Վերջին մեկ ամսում առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը նկատելի է նաեւ անզեն աչքով: Ավելին, խորքային վերլուծություններ կան, որ եկող տարի թանկացումներն ավելի մեծ ծավալների են հասնելու, ինչը նշանակում է, որ կտրուկ ավելանալու է աղքատության ու ծայրահեղ աղքատության մակարդակը: Իսկ այս իշխանությունները պարզապես ունակ չեն նման հեռանկարի դեմն առնելու: «Հիմա մարդկանց հրամցվում է, թե վիճակագրությամբ գնաճը 1,6 տոկոս է, եւ որ այդ ցուցանիշը կառավարելի է: Սա ոչ միայն վտանգավոր պոպուլիզմ է, այլեւ ինքնին վտանգավոր է, որովհետեւ մարդկանց մոտ առաջացնում են իրավիճակին ոչ համարժեք սպասումներ: Իրականում, իհարկե, գնաճը 1,6 տոկոս չէ: Առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ ընդհուպ մինչեւ 20 տոկոսով են թանկացել, եւ այդ միտումը շարունակվում է: Այսպիսի իրավիճակում կարեւոր է փաստել նաեւ, որ մարդկանց անվանական եկամուտները չեն աճել, ավելին՝ այս իշխանությունների նախագծած 2021թ. բյուջեում էլ այս առումով ավելացում չկա», -ասաց Թ. Ավետիսյանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր