00:00:00

Շուշիում ռուս սպա է զոհվել. ՌԴ ՊՆ

03:16, 19 դեկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Ղարաբաղում ականի պայթյունի հետևանքով ռուս սպա է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը: «Ականազերծման միջազգային կենտրոնի ականազերծման խմբի սպան ծանր վնասվածքներ է ստացել Շուշիի շրջանում ճանապարհային հատվածի ականազերծում իրականացնելիս»,– նշված է հաղորդագրության մեջ։ Զինծառայողին շտապ բուժօգնություն է ցուցաբերվել, բայց սպան մահացել է հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին: ՌԴ ՊՆ–ն հայտնում է, որ զինծառայողի ընտանիքին կտրամադրվի բոլոր հնարավոր և անհրաժեշտ օգնությունն ու աջակցությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր