00:00:00

Սեփանակերտում և Արցախի մյուս բնակավայրերում պատերազմի հետևանքով վնասվել է շուրջ 2800 օբյեկտ

03:57, 19 դեկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Սեփանակերտ քաղաքում և հանրապետության մյուս բնակավայրերում պատերազմի հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ:  Այս մասին հաղորդում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից: Պատերազմը ահռելի վնասներ է պատճառել ոչ միայն Ստեփանակերտին, այլև Արցախի բազմաթիվ բնակավայրերի: Անմիջապես հրադադարից հետո շինարարական աշխատանքներ են իրականացվում Արցախի ողջ տարածքում: Ավերված շենք-շինությունների գույքագրման և շինարարական աշխատանքներն ընթանում են իրար զուգահեռ, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետում վնասները վերականգնվեն: Ընդհանուր առմամբ վնասվել է շուրջ 2800 օբյեկտ, որից մոտ 250-ը վերականգնման ենթակա չեն: Շինաշխատանքներին ընդգրկված են տարբեր շինարարական կազմակերպություններ։
      

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր