00:00:00

Ճապոնիայի նախկին վարչապետը ցուցմունք կտա խորհրդարանում՝ կուսակցական ֆոնդերի ֆինանսների յուրացման գործով

14:51, 18 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն հաստատել է՝ իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախաձեռնությամբ երկրի խորհրդարանում՝ կուսակցական ֆինանսական միջոցների յուրացման մեղադրանքների վերաբերյալ ցուցմունք տալու պատրաստակամությունը, հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը: Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն պատրաստակամություն է հայտնել ցուցմունք տալ՝ կուսակցության կողմնակիցների համար բանկետներ կազմակերպելիս ընտրական օրենքների հնարավոր խախտման մեղադրանքների վերաբերյալ: Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն ձեռնպահ է մնացել մեկնաբանել Աբեի շուրջ ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ կառավարությունը դրան կարձագանքի խորհրդարանական հրավերի վերաբերյալ համապատասխան որոշում կայացնելուց հետո: Աբեին խորհրդարան կանչելու նախաձեռնությունը ստանձնել է Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (LDP): Նախատեսվում է, որ նախկին վարչապետը խորհրդարան կներկայանա առանձին կարգով՝ հերթական նստաշրջանի ընթացքում, որը կսկսվի հունվարի 18-ին: Այս քայլի նպատակն է խուսափել ներկայիս վարչապետ Յոսիհիդե Սուգիի կաբինետի հասցեին հասարակության կողմից ավելորդ քննադատությունից: Սինձո Աբեն հեռացել է իր պաշտոնից սեպտեմբերին, բայց շարունակում է մնալ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամ: Նշենք, որ նախկին վարչապետը մեղադրվում է կուսակցության ֆոնդի միջոցների յուրացման համար, ըստ որի ամենամյա միջոցառման ժամանակ ծախսված գումարները չեն համապատասխանում թղթաբանությանը: Սինձո Աբեի նախկին քարտուղարի  դեմ նույնպես գործ հարուցելու որոշում է կայացվել դատախազության կողմից՝ ընտրողների կաշառքի սխեմա կազմակերպելու կասկածանքով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր