00:00:00

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 2635 նոր դեպք

13:03, 18 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 635 նոր դեպք: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է միջգերատեսչական համակարգող խորհրդին առընթեր օպերատիվ շտաբի պետի տեղակալ Բերդիա Սիչինավան, փոխանցում է «Նովոստի-Գրուզիա»-ն: Երկրում դեպքերի ընդհանուր թիվն աճել է ՝ կազմելով 204 003: Անցած 24 ժամվա ընթացքում անցկացված թեստերի թիվը 16 870 է: Դրանցից ավելի քան 8 հազարը կորոնավիրուսի հակագենի արագ թեստերն են, իսկ ավելի քան 8.5 հազարը` ՊՇՌ թեստերը: Վարակման նոր դեպքերի ավելի քան 43 տոկոսը Թբիլիսիում է` 1134 դեպք: Իմերեթիում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է 338 դեպք, Աջարիայում` 230 դեպք, Քվեմո-Քարթլիում` 216 դեպք, Սամեգրելոյում եւ Զեմո Սվանեթիում` 199 դեպք: Ռախա-Լեչխումիում եւ Քվեմո-Սվանեթիում գրանցվել է վարակման դեպքերի ամենափոքր թիվը` 19 դեպք, ինչպես նաեւ Սամցխե-Ջավախեթիում` 39 դեպք. COVID-19-ով վարակման 186 նոր դեպք է գրանցվել Կախեթիում, 169 դեպք` Շիդա-Քարթլիում, 46 դեպք` Մցխեթա-Մտիանեթիում եւ Գուրիայում` 66 դեպք: Վերջին օրվա ընթացքում կորոնավիրիսից մահացել է եւս 49 հիվանդ: Վրաստանում կորոնավիրուսից ​​մահվան դեպքերի ընդհանուր թիվն այժմ 2 002 է : Ապաքինվել է 2.244 հիվանդ, նրանց ընդհանուր թիվն աճել է` կազմելով 171.526: Ներկայումս երկրում կա COVID-19-ով վարակման 30449 ակտիվ դեպք: 6.680 հիվանդ (գրեթե 22 տոկոս) բուժվում է հիվանդանոցներում, 21.586-ը (ավելի քան 70 տոկոս)` տանը, իսկ 2.183-ը` քովիդ հյուրանոցներում` բժիշկների հսկողության ներքո: Այսօր կա 1 148 ծանր հիվանդ, 427 մարդ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերին: 468 քաղաքացի գտնվում է կարանտինում: 45 818 մարդ մնում է ինքնամեկուսացման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր