00:00:00

ՌԴ ԱԻՆ-ը Լեռնային Ղարաբաղ է առաքել 80 տոննա մարդասիրական օգնություն

16:05, 18 դեկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ռուս փրկարարները մարդասիրական օգնության նոր խմբաքանակ են հասցրել Լեռնային Ղարաբաղի բնակավայրեր: Այս մասին գրում է EADaily՝ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությանը հղումով: «Ռուսաստանի ԱԻՆ-ի 15 բեռնատարներ մարդասիրական օգնություն են հասցրել նախորդ օրը երկաթուղով Ստեփանակերտի, Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի բաշխման կետեր: Ընդհանուր առմամբ, 80 տոննա բեռ է անհրաժեշտ տուժած բնակչությանը օգնելու համար», - ասել են նախարարությունից: Բեռը ներառում է էլեկտրակայաններ, շինանյութեր, հակահրդեհային բաքեր, ինչպես նաև կենցաղային իրեր, որոնք կբաշխվեն տուժած համայնքների միջև: Հիշեցնենք՝ ավելի վաղ երկաթուղով Հայաստան էր առաքվել 1200 տոննա մարդասիրական օգնություն, որը ևս աստիճանաբար կուղարկվի Լեռնային Ղարաբաղ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր