00:00:00

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ավելի քան 41 000 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ

04:07, 18 դեկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Վերջին մեկ օրում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 457 փախստական է Երևանից վերադարձել Ստեփանակերտ: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հինգշաբթի հայտնել են ՌԴ ՊՆ-ից: «Ռուս խաղաղապահներն իրավիճակի և հրադադարի ռեժիմի պահմանման շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում 23 դիտակետերում: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների դադարից հետո իրենց մշտական բնակության վայրեր են վերադարձել ավելի քան 41 000 փախստականներ»,- նշել են ՌԴ ռազմական գերատեսչությունից: ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ խաղաղապահ զորակազմի զինվորականներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, հումանիտար օգնություն են տրամադրում և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր