ԱԻ պետական ծառայության և Արցախում գործող հումանիտար ականազերծման կենտրոնների սակրավորական ջոկատները շարունակում են զենք-զինամթերքի հայտնաբերման գործընթացը:
ԱԻՊԾ-ից հայտնում են, որ օրվա ընթացքում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում, ինչպես նաև Մարտակերտ քաղաքում սպասվում են վնասազերծման աշխատանքներ:
«Կլինեն պայթյուններ: Խնդրում ենք խուճապի չմատնվել: Պարզաբանումների համար զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն», - նշված է հաղորդագրության մեջ: