00:00:00

Մանե Թանդիլյանն այցելել է Նորքի տուն-ինտերնատ, որտեղ գտնվում են Ստեփանակերտի տուն-ինտերնատից տեղափոխված տարեցները

22:54, 16 դեկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, ՀՀ կատարած աշխատանքային այցի շրջանակներում, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, այցելել է Նորքի տուն-ինտերնատ, որտեղ ներկայումս գտնվում են Ստեփանակերտի տուն-ինտերնատից տեղափոխված տարեցները։ Մ. Թանդիլյանն անձամբ շփվել է նրանց հետ, հետաքրքրվել կարիքներով, ընդգծել, որ Արցախի սոցիալական գերատեսչությունը, համագործակցելով հայաստանյան համապատասխան կառույցների հետ՝ նրանց կշարունակի պահել պետական հոգածության և խնամքի տակ։ Այնուհետև նախարարը կառույցի աշխատակիցների հետ քննարկել է իրենց խնամքի տակ գտնող տարեցների խնդիրները՝ իր խոսքում ընդգծելով դրանց լուծման ճանապարհին համատեղ և արդյունավետ աշխատանքների կազմակերպումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր