00:00:00

«Հայաստանի հանդեպ նոր տարածքային հավակնությունների մասին խոսք լինել չի կարող». «Ժողովուրդ»

13:52, 16 դեկտեմբեր 2020 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հադրութն այլեւս դուրս է Հայաստանի վերահսկողությունից։ Սրանք մանր բռնկումներ են, որոնք լուծումներ կստանան ու ոչ մի հետեւանք էլ չեն ունենա: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո տեղի ունեցող գործընթացներին: Միեւնույն ժամանակ մեկնաբանելով հաղթական շքերթի ժամանակ արված Իլհամ Ալիեւի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները, որոնք սպառնում էին նաեւ ՀՀ-ի տարածքային ամբողջականությանը՝ Տարասովը հայտարարեց, թե Հայաստանի հանդեպ նոր տարածքային հավակնությունների մասին, ամեն դեպքում, խոսք լինել չի կարող: «Ադրբեջանն իր անունից խոսում է տարածքային հավակնությունների մասին, խոսում է նաեւ Իրանի պատմության մասին։ Թեհրանը դրան առայժմ չի արձագանքում, բայց առաջիկայում Թեհրանի ուշադրությունը կարող է նաեւ Բաքվի վրա լինել», – նշեց նա։ Խոսելով Հադրութի դեպքերի մասին՝ ռուսաստանցի քաղաքագետը նկատում է, թե ավելորդ արյունահեղություններ պետք չեն, եւ նման խնդիրները պետք է լուծումներ ստանան: Առավել մանրամասն՝ այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր