00:00:00

Ադրբեջանը և Թուրքիան Ղարաբաղով գազատար են կառուցելու

18:28, 15 դեկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Ադրբեջանը և Թուրքիան կստորագրեն փոխըմբռնման հուշագիր Իգդիր-Նախիջևան գազատարի վերաբերյալ, հայտնում են ադրբեջանական և թուրքական ԶԼՄ-ները: Հաղորդվում է, որ փաստաթուղթը կստորագրվի դեկտեմբերի 16-ին՝ երկու երկրների էներգետիկայի նախարարությունների միջև: Գազատարը Ղարաբաղում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներով անցնելու է Նախիջևան, իսկ այնտեղից՝ Թուրքիայի Իգդիր նահանգ: Տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը՝ նշելով, որ փաստաթղթի մանրամասները կբացահայտվեն դրա ստորագրումից հետո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր