00:00:00

Արցախի պետհամալսարանի բոլոր այն շրջանավարտներին, ովքեր պատերազմի հետևանքով կորցրել են դիպլոմները, անվճար հիմունքներով կտրամադրվի կրկնօրինակը. հայտարարություն

17:14, 15 դեկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Արցախի պետական համալսարանը հայտարարություն է տարածել պատերազմի հետևանքով դիպլոմները կորցրած շրջանավարտների վերաբերյալ:
«Արցախի պետական համալսարանի հարգելի´ շրջանավարտներ, ովքեր պատերազմի պատճառով կորցրել են իրենց դիպլոմները, համալսարանից դիպլոմների կրկնօրինակները ստանալու համար անհրաժեշտ է մինչև 2021 թ. հունվարի 20-ը դիմում ներկայացնել ԱրՊՀ գրասենյակ: Նախկինում դիպլոմների  և  դրանց  կրկնօրինակների  տրամադրումը  իրականացվում էր  համալսարանի  գիտխորհրդի  կողմից  ընդունված  հատուկ  կանոնակարգով, ըստ  որի   շրջանավարտը  նախապես  պետք  է  դիմում  ներկայացնի, որ  կորցրել  է  դիպլոմը, որից  հետո այն  պետք  է  ստանա՝ ինքնարժեքից  երեք  անգամ  ավելի  գումար  վճարելով:
ԱրՊՀ գիտխորհուրդը  որոշում է  ընդունել, որ  բոլոր  այն  շրջանավարտները, ովքեր  պատերազմի  արդյունքում  կորցրել  են  դիպլոմները, նրանց  անվճար  հիմունքներով  կտրամադրվի  կրկնօրինակը: Մինչ  այս  բոլոր  աշխատանքերի  կազմակերպումը՝ ուսանողները  կարող  են  ստանալ  տեղեկանք՝ ԱրՊՀ  կնիքով  կնքված,  որտեղ  ներկայացված  կլինի  տվյալ  շրջանավարտի ուսումնառության  տարիների,  կրթական  ծրագրի մասին տեղեկություն, ինչպես  նաև  ԱրՊՀ-ից  ստացած  նրա  ավարտական  փաստաթղթի՝  դիպլոմի  համարանիշը»,- ասված է հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր