00:00:00

Ադրբեջանում ԼՂ-ում իրականացված հանցագործությունների համար 4 զինծառայող է ձերբակալվել

22:46, 14 դեկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդել է 4 զինծառայողի ձերբակալության մասին, նրանք կասկածվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հանցագործություններ կատարելու համար: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Զինծառայողները կասկածվում են Զանգելանի շրջանում մարտերի ընթացքում զոհված հայ զինվորների մարմինները ծաղրելու համար: Բացի այդ, նրանք կասկածվում են հեռախոսով իրենց գործողությունները նկարահանելու և սոցիալական ցանցերում տարածելու համար»,-նշել են գերատեսչությունում: Բացի այդ, ևս երկու ադրբեջանցի զինծառայողներ կասկածվում են Մարտունու շրջանի գերեզմանատներից մեկում հայկական գերեզմանների սալաքարերը ոչնչացնելու, վանդալիզմի գործողություններ նկարահանելու և սոցիալական ցանցերում տեսանյութեր տարածելու համար: «Բոլոր 4 զինծառայողները ձերբակալված են»,-հայտարարել է դատախազությունը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր