00:00:00

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այսօր ևս 850 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ. ՌԴ ՊՆ

04:42, 14 դեկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Վերջին մեկ օրում 825 փախստական է Հայաստանից վերադարձել Լեռնային Ղարաբաղ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ հաղորդագրությանը:
Նշվում է, որ Երևանից Ստեփանակերտ ուղևորված ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է ռուս խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության հերթապահների ուղեկցությամբ: Ընդհանուր առմամբ, ավելի քան 39 000 մարդ է վերադարձել իրենց մշտական բնակության վայր:
Ռուս խաղաղապահները հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում 23 դիտակետերում:
 Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր