00:00:00

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Մեսրոպ Առաքելյանին

23:37, 12 դեկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 12-ին ընդունել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության  նախարար Մեսրոպ Առաքելյանին: Քննարկվել է հայկական զույգ պետություններում հետպատերազմյան շրջանում կատարվող  սոցիալական առաջնահերթությունների փոփոխությունների ընթացքը: Երկրի ղեկավարն ընդգծել է ՀՀ կառավարության  որդեգրած սոցիալական աջակցության ծրագրերի կարեւորությունը, որոնք մեծապես ուղղված են Արցախում եւ ՀՀ տարածքում ապրող արցախցիների կենսական նշանակության խնդիրները մեղմելուն: Արայիկ Հարությունյանն անհրաժեշտ է համարել նաեւ սոցիալ-տնտեսական այնպիսի միջավայրի ձեւավորումը, որն ուղղված կլինի քաղաքացիների եկամուտ ստեղծելու հնարավորությունների ապահովմանը: Նախարար Մեսրոպ Առաքելյանը Հանրապետության նախագահին վստահեցրել է, որ իր ղեկավարած գերատեսչության գերակայություններից է ստեղծված իրավիճակում արցախահայությանն աջակցելը, որի շրջանակներում ՀՀ կառավարությունը նախաձեռնել եւ իրականացնում է մի քանի միջոցառումներ. նախատեսվում է նաեւ նոր ծրագրերի գործարկում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր