00:00:00

«Փաստ». «Ժողովրդի անունից»՝ ժողովրդից թաքնվելով ու ընդդեմ ժողովրդի

10:02, 12 դեկտեմբեր 2020 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանը չունի նախկին վարկանիշը հանրության շրջանում, արդեն փաստ է։ Սա՝ շատ մեղմ ասած: Դրա համար նույնիսկ սոցհարցումներ կատարելու կարիք չկա, պարզապես պետք է «մարդամեջ» դուրս գալ, ինչը չեն կարող անել Փաշինյանն ու իր թիմը: Պատերազմի ծանր արդյունքների և ոչ արդյունավետ կառավարման արդյունքում այսօր հանրությունը հայտնվել է հուսահատության փոսում։ Նույնիսկ շատերն իրենց բողոքի ձայնը բարձրացնելու հետ մեկտեղ, երկրից հեռանալու տրամադրություններ են արտահայտում։ Սակայն Փաշինյանը համառորեն ձգտում է կառչած մնալ իր աթոռից՝ թեկուզ գիտակցելով, թե իր իշխանությունը հայոց պատմության մեջ ինչ անփառունակ հետք է թողել։ Եվ իր պաշտոնավարումը հնարավորինս երկարաձգելու նպատակով անընդհատ մանիպուլյացիաների է դիմում՝ թոզ փչելով հանրության աչքերին։ Նիկոլն անընդհատ հոլովում է ժողովրդի անունը, թե իրական իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն իրեն վստահության քվե է տվել, հետևաբար ժողովուրդն էլ պետք է որոշի, թե ինչպես պետք է լինի իշխանությունների և ընդհանրապես Հայաստանի ապագան։ Այո, միշտ էլ ժողովուրդն է որոշում կայացնում: Բայց պետք է հասկանալ, որ այսօր ամենևին ստանդարտ վիճակ չէ, իսկ Փաշինյանի՝ ամենօրյա իշխանության մնալը բոլորիս տանում է դեպի անդառնալի կոլապս: Մյուս կողմից՝ պարզապես պարզունակության գագաթնակետն է ժողովրդի կարծիքն ու վերաբերմունքը որոշել փողոցում տվյալ պահին գտնվողների քանակով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր