00:00:00

«Հրապարակ». Հայրենիքի փրկության ճակատի շարքերը համալրում են նոր կուսակցություններ. 3-ը հեռացել են

09:56, 12 դեկտեմբեր 2020 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայրենիքի փրկության  ճակատը, որը փոխարինեց 16-17 կուսակցությունների ֆորմատին եւ, թվում է, պետք է ավելի քիչ թվով կուսակցություններ ընդգրկեր, որովհետեւ ոմանք հայտարարեցին դուրս գալու մասին, մեծացել է։ Մեզ ասացին, որ 22 կուսակցության մասին է խոսքը, չնայած մի մասը մարդ-կուսակցություններ են։ Երեկ շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը դժվարացավ հստակ թիվ նշել, սակայն ասաց, որ ամեն օր իրենց շարքերը համալրվում են։ «17-ով մեկնարկել ենք շարժման ձեւավորումը, դրանից հետո իսկապես մեզ միացողներ են եղել»,- ասաց նա։ Բայց 17-ից 3-ը կարծեմ լքել են միավորումը՝  Արամ Սարգսյանի Դեմկուսը, Տիգրան Ուրիխանյանի «Ալյանսը» եւ Հայկ Բաբուխանյանի ՍԻՄ-ը։ Սաղաթելյանը պատասխանեց․ «Նրանց հեռանալուց հետո նույնքան կուսակցություն էլ միացել է, դրա համար եմ ասում՝ 17-ով ենք մեկնարկել շարժման ձեւավորումը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր