00:00:00

ԵՄ առաջնորդները համաձայնության են հասել ջերմոցային գազերի արտանետումների մակարդակի կրճատման շուրջ

22:42, 11 դեկտեմբեր 2020 Աշխարհ

ԵՄ առաջնորդները համաձայնության են հասել մինչեւ տասնամյակի ավարտը ջերմոցային գազերի արտանետումների մակարդակի՝ առնվազն 55 տոկոսով կրճատման շուրջ, հաղորդում է AP-ը: Փարիզյան համաձայնագրից հետո 5 տարի անց ԵՄ-ն ցանկանում է առաջատար լինել գլոբալ տաքացման դեմ պայքարում: Այնուամենայնիվ, պետությունների եւ կառավարությունների ղեկավարները չեն կարողացել համաձայնեցնել հոկտեմբերին կայացած հանդիպման ժամանակ նոր նպատակը, հիմնականում՝ արեւելյան երկրների ֆինանսական մտավախությունների ֆոնին այն առնչությամբ, թե ինչպես ֆինանսավորել անցումը կանաչ միջավայրին եւ կառավարել այն: Սակայն երկարաժամկետ գործարքը կտրուկ փոխել է իրավիճակը: 1,85 տրիլիոն եվրոյի չափով փաթեթի զգալի մասը կուղղվի ծրագրերին եւ ներդրումներին, որոնք նախատեսված են անդամ պետություններին, տարածաշրջաններին եւ սեկտորներին եւ հատկապես «կանաչ անցմանը» հակվածներին օգնության համար: ԵՄ առաջնորդները համաձայնել են, որ փաթեթի 30 տոկոսը պետք է օգտագործել անցումն աջակցելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր