00:00:00

«Էրդողանին չե՞ն հայտնել, որ Բաքվում իր ասածը վերաբերում է մայր Իրանի տարածքների բռնազավթմանը». Իրանի ԱԳ նախարարի կոշտ պատասխանը՝ Էրդողանին

14:08, 11 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում գրառում է կատարել՝ ի պատասխան Բաքվում երեկ կայացած շքերթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթին։ Նա, մասնավորապես, նշել է․«Նախագահ Էրդողանին չե՞ն հայտնել, որ Բաքվում նրա թերի մեջբերածը, վերաբերում է Արաքսից հյուսիս ընկած՝ մայր Իրանի տարածքների բռնազավթմանը։ Նա չի՞ գիտակցել, որ խաթարում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Ոչ ոք չի կարող խոսել մեր սիրելի Ադրբեջանի մասին (նկատի ունի Իրանի Ադրբեջան նահանգը՝ երկրի հյուսիսային հատվածները, որտեղ բնակվում են բնիկ ադրբեջանցիներ)»։ Հիշեցնենք՝ դեկտեմբերի 10-ին Էրդողանը, Բաքվի զորահանդեսի ժամանակ իր ելույթում, մեջբերել է ադրբեջանցի բանաստեղծ Բախթիյար Վահաբզադեի խոսքերը, որն ասել է․ «Արաքսը մեզանից բաժանեցին, երկաթներով ու քարերով լցրին, ես քեզնից չէի բաժանվի, մեզ ստիպողաբար են բաժանել»։ Նման ձևով Էրդողանն ակնարկել է այն մասին, որ Ադրբեջանի տարածքները նվաճված են։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր