00:00:00

Կիրականացվեն Խնածախի, Այգեստանի եւ Մարտակերտի հարակից տարածքներից հայտնաբերված զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ

12:23, 11 դեկտեմբեր 2020 Իրավական

Օրվա ընթացքում ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները կիրականացնեն Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան համայնքների և Մարտակերտ քաղաքի հարակից տարաքներից հայտնաբերված զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ, հաղորդում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը: Այս օրերին սակրավորները ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանով հետախուզական ու որոնողական աշխատանքներ են իրականացնում բոլոր բնակավայրերում: Հայտնաբերված ռազմամթերքը տեղափոխվում է անվտանգ վայր կամ ոչնչացվում է տեղում: Ուստի, խնդրում ենք պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել: Պարզաբանումների և այլ մանրամասների համար զանգահարել ճգնաժամային կառավարման կենտրոն 911,101,112 հեռախոսահամարներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր