00:00:00

Ռուս բժիշկներն օգնություն են ցուցաբերել Ասկերանի շրջանի Աստղաշեն բնակավայրի ավելի քան 20 հիվանդի. ՌԴ ՊՆ

17:05, 11 դեկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Ռուսաստանի բժշկական ջոկատը մեկ օրում Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Աստղաշեն բնակավայրում օգնություն է ցուցաբերել ավելի քան 20 հիվանդի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԴ պաշպանության նախարարության կայքէջը: «Ռուս խաղաղապահները հատուկ նշանակության բժշկական ջոկատի կազմից Լեռնային Ղարաբաղի հեռավոր բնակավայրերում արտագնա աշխատանքի համար բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադներ են ստեղծել: Բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադների կազմում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների բժիշկներ, ինչպես նաեւ հեռավոր գյուղերում եւ շրջաններում տեղի բնակչությանը օգնություն ցուցաբերող հոգեբանական ծառայության մասնագետներ»,- նշված է հաղորդագրության մեջ: Տեղի բնակիչների գանգատները կապված են որպես կանոն քրոնիկ՝ սիրտ-անոթային, էնդոկրին հիվանդությունների հետ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր