00:00:00

Ավելի քան 100 կոնգրեսական միացել է Տեխասի գլխավոր դատախազի հայցին՝ պահանջելով վերանայել նախագահական ընտրություննրի արդյունքները

12:32, 11 դեկտեմբեր 2020 Աշխարհ

ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 100 պատգամավորներ միացել են Տեխաս նահանգի գլխավոր դատախազ Քեն Փաքստոնի՝  4 նահանգներում նախագահական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցին, հայտնում է The Hill-ը: «Այս հաղորդագրության մեջ մենք, որպես Կոնգրեսի անդամներ, հայտնում ենք միլիոնավոր ընտրողների անհանգստությունը 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքերի և դրանց ընթացքում տեղի ունեցած հակասահմանադրական խախտումների վերաբերյալ, որոնք կասկածի տակ են դնում ամերիկյան ընտրական համակարգի արդյունքն ու ամբողջականությունը»- ասված է կոնգրեսականների տարածած հաղորդագրության մեջ: Ինչպես նախկինում ներկայացրել էինք, Ալաբամա, Արկանզաս, Արևմտյան Վիրջինիա, Ինդիանա, Կանզաս, Լուիզիանա, Միսիսիպի, Միսուրի, Մոնտանա, Նեբրասկա, Օկլահոմա, Հյուսիսային Դակոտա, Թենեսի, Ֆլորիդա, Հարավային Դակոտա, Հարավային Կարոլինա և Յուտա նահանգների ներկայացուցիչները միացել են այս հայցին, որին ավելի ուշ միացել է նաև Արիզոնա նահանգը: Տեխասի գլխավոր դատախազը ավելի վաղ հայց էր ներկայացրել ԱՄՆ Գերագույն դատարան ընդդեմ Ջորջիա, Միչիգան, Փենսիլվանիա և Վիսկոնս նահանգների, որտեղ ընտրությունները,ըստ նրա, չեն համապատասխանել քվեաթերթիկների մշակման վերաբերյալ կանոնակարգին: Հետևաբար այս նահանգներում ընտրությունների արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն, ինչի հետևանքով վիճարկվում է ընտրական կոլեգիայի ավելի քան 60 տեղ, որի արդյունքում էլ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի հաղթանակը կարող է չեղարկվել: Մեղադրվող նահանգները, իրենց հերթին, միջնորդություն են ներկայացրել Գերագույն դատարան՝ հայցը մերժելու համար: «Չկա այնպիսի դրույթ, որը թույլ է տալիս Տեխաս նահանգին թելադրել չորս այլ նահանգների՝ ինչպես անցկացնել ընտրությունները» – նշում է Փենսիլվանիայի գլխավոր դատախազՋոշ Շապիրոն: Հիշեցնենք, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի Գերագույն դատարանին խնդրել է՝ իրեն որպես շահագրգիռ երրորդ կողմ ներգրավել Տեխասի գլխավոր դատախազի կողմից ավելի վաղ հարուցված դատական գործընթացում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր