00:00:00

ԱՄՆ-ը ցանկանում է բարդ անօդաչու սարքեր վաճառել Մարոկկոյին

12:00, 11 դեկտեմբեր 2020 Աշխարհ

ԱՄՆ-ը բանակցություններ է վարում Մարոկկոյին առնվազն չորս բարդ խոշոր անօդաչու թռչող սարքերի վաճառքի շուրջ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ամերիկյան երեք աղբյուրների: Ակնկալվում է, որ գործարքը առաջիկա օրերին կքննարկվի Կոնգրեսի անդամների կողմից: Աղբյուրները չեն նշել, թե արդյոք մի քանի ամիս շարունակվող գործարքը կապ ունի Իսրայելի եւ Մարոկկոյի հարաբերությունները կարգավորելու համաձայնագրի հետ, որը կնքվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ: Չնայած Պետդեպարտամենտը թույլատրել է անօդաչու թռչող սարքերի վաճառքը, աղբյուրները նշում են, որ անհայտ է՝ հավանություն տվել են արդյոք ԱՄՆ պաշտոնատար անձինք իրենց կցված զենքով անօդաչու թռչող սարքերի արտահանմանը: General Atomics-ի կողմից արտադրվող MQ-9B SeaGuardian անօդաչու թռչող սարքն ունի 11 100 կմ հեռահարություն եւ կարող է ուսումնասիրել ծովի եւ անապատի հսկայական հատվածները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր