00:00:00

Վրաստանում երկրաշարժ Է տեղի ունեցել Բորժոմ քաղաքի մերձակայքում

11:49, 11 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Դեկտեմբերի 10-ի երեկոյան 3,1 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Վրաստանի հարավարևմտյան Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը: Սեյսմոլոգների տեղեկատվության համաձայն, ստորերկրյա ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով 22:53-ին, Բորժոմ քաղաքից 12 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք: Նշվում Է, որ երկրաշարժի կենտրոնը գտնվել Է 13 կիլոմետր խորության վրա: Տուժածների եւ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն ստացվել:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր