00:00:00

Ժամը 09:45-ի դրությամբ մետրոպոլիտենի աշխատանքը վերսկսվել է. հաղորդագրություն

10:09, 11 դեկտեմբեր 2020

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ 09:45-ի դրությամբ աշխատանքները վերսկսվել են։ Ավելի վաղ  հայտնել էինք, որ վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիների անհնազանդության ակցիաների պատճառով մետրոպոլիտենի աշխատանքը կաթվածահար էր եղել։ «Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում այսօր՝ ժամը 09:08-ին, կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։
Մետրոպոլիտենի կայարաններում քաղաքացիները իրականացնում են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը»,-ասված էր մետրոպոլիտենի տարածած հաղորդագրությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր