00:00:00

«Հրապարակ». Հետպատերազմյան շրջանում շեշտակիորեն աճել են բնակարանների վարձակալության գները

13:50, 11 դեկտեմբեր 2020 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հետպատերազմյան շրջանում շեշտակիորեն աճել են բնակարանների վարձակալության գները։ Մի քանի բրոքերների հետ զրույցից պարզ դարձավ, որ թանկացումը պայմանավորված է Արցախից Հայաստան տեղափոխված փախստականների փաստով։ Եթե, օրինակ, սեպտեմբերին կարելի էր Երեւանի ծայրամասային թաղամասերում 60-80 հազար դրամով տներ վարձակալել, ապա այսօր մեկնարկային գները ամենափոքր քառակուսիների համար սկսվում են 100 հազար դրամից։ Բրոքերների կանխատեսումներով, այս իրավիճակը կարող է շարունակվել մինչեւ գարուն՝ մարտ-ապրիլ ամիսները, մինչեւ վիճակը կայունանա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր