00:00:00

Մարտունեցի տղամարդը մոլորվել, անցել է սահմանը. ադրբեջանցիները նրան ծեծել, ապա սպանել են

16:04, 10 դեկտեմբեր 2020

Արցախի Մարտունի քաղաքի 58-ամյա բնակիչ Արարատ Խաչատրյանը դեկտեմբերի 3-ին մոլորվել է, անցել սահմանը եւ սպանվել ադրբեջանցիների կողմից։ NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին Մարտունու քաղաքապետարանից՝ հայտնելով, որ տղամարդու մարմինը դուրս են բերել Կարմիր Խաչի միջնորդությամբ, նրան հուղարկավորել են երկու օր առաջ։ Արարատ Խաչատրյանի ընկերներից մեկը NEWS.am-ին պատմեց, որ անբարենպաստ եղանակի եւ սահմանի մոտ լինելու պատճառով տղամարդը մոլորվել է եւ հայտնվել ադրբեջանցիների կողմից վերահսկվող տարածքում։ Նրա դին դուրս են բերել մի քանի օր անց, մարմնին եղել են բռնության հետքեր, ենթադրվում է՝ նրան սպանել են ծեծի ենթարկելուց հետո։ Մարտունեցի տղամարդը 2 որդի եւ մեկ դուստր ուներ։ Նա մասնակցել էր պատերազմին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր