00:00:00

Ես չեմ բացառել և նույնիսկ գտնում եմ, որ ճիշտ է գնալ ընտրությունների. Ալեն Սիմոնյան

14:48, 10 դեկտեմբեր 2020

Ադրբեջանը, Սյունիքից բացի խոսել է նաև Երևանի մասին, և այդպիսի շահարկումներով մեր ներքին օրակարգը ձևավորելը ճիշտ չէ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: «Իրեն ցանկություններն ինձ չեն հետաքրքրում: Մենք գիտենք, որ ունենք խնդիրներ, որ պետք է հզորանանք, դասեր քաղենք մեր ունեցած սխալներից՝ կերտելով մեր սիրած Հայաստանը», - ասաց նա: Սիմոնյանի խոսքով՝ պետք է գիտակից լինել, ներքին թշնամիներ չփնտրել, որպեսզի թշնամին ներքին խժդժություններից չօգտվի: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ իշխանությունն ականջալուր չի լինում ժողովրդի պահանջին՝ հեռանալու իշխանությունից, Ալեն Սիմոյանը պատասխանեց, որ դեռ հարց է՝ հազարավոր, հարյուրավոր, թե տասնյակ հազարավոր մարդիկ են իրենց հեռանալը պահանջում: ԱԺ փոխնախագահը շեշտեց՝ իրենց ուլտիմատումներ ներկայացնելը, իմքայլական պատգամավորների բակեր գնալն անթույլատրելի է: «Ես չեմ բացառել և նույնիսկ գտնում եմ, որ ճիշտ է գնալ ընտրությունների: Բայց նախ պետք է մի կողմ դնենք ատելությունը, նստենք և որոշենք, թե որոնք են մեր հետագա խնդիրները», - ասաց իշխանության ներկայացուցիչը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր