00:00:00

ՌԴ ՊՆ-ն պատմել է Ղարաբաղում ականազերծման ընթացքի մասին

17:35, 10 դեկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Ռուս խաղաղապահները մեկ օրում ականազերծել են մոտ 5 հեկտար տարածք Ստեփանակերտի հարավային մատույցներում, հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը: Օրվա ընթացքում պայթյունավտանգ առարկաներից մաքրվել է նաև 500 մետր ճանապարհ և 24 շենք, հայտնաբերվել և ոչնչացվել է վեց չպայթած առարկա: Նշվում է, որ զինծառայողները հայտնաբերված առարկաները տեղափոխել են հատուկ սարքավորված տարածք, որտեղ դրանք ոչնչացվել են:
Տարհանման ենթակա զինամթերքը ոչնչացվում է տեղում՝ ապահովված անվտանգության անհրաժեշտ միջոցներով: Նշվում է, որ անցած օրվա ընթացքում ռուս խաղաղապահների աջակցությամբ վերականգնվել են երկու հենասյուններ և մեկուկես կիլոմետրից ավելի էլեկտրահաղորդման գիծ: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 70 հա տեղանք, ավելի քան 23 կիլոմետր ճանապարհ, 157 տուն և սոցիալական օբյեկտ: Նրանք հայտնաբերել և վնասազերծել են ավելի քան 4,5 հազար պայթյունավտանգ առարկա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր