00:00:00

ԱՄՆ կառավարությունը դատի է տվել Facebook-ին՝ Instagram-ը և WhatsApp-ը ձեռք բերելու համար

13:24, 10 դեկտեմբեր 2020 Աշխարհ

ԱՄՆ Դաշնային առևտրային հանձնաժողովը և 48 նահանգներից գլխավոր դատախազների խումբը երկու հակամենաշնորհային հայց են ներկայացրել ընդդեմ Facebook Inc. ընկերության։ Այս մասին հայտնում է CNBC-ը: Մեղադրանքները վերաբերում են ընկերության կողմից WhatsApp և Instagram հավելվածների ձեռք բերմանը, ինչը կարող է ստիպել ընկերությանը վաճառել այդ ակտիվները: Միևնույն ժամանակ դատական հայցերում ասվում է՝ Facebook-ը հակամրցակցային վարք ունի և որ ընկերությունն օգտագործում է իր շուկայական հզորությունը, մանր արտադրանքներ է ձեռք բերում և դրանով իսկ ճնշում է հավանական մրցակիցներին, մինչ նրանք կկարողանան իրենց արժանի մրցակիցները դառնալ: Բացի այդ՝ մանրամասնվում է, որ Facebook-ն, իր հերթին, դեմ է հանդես եկել դատական գործընթացներին` տեղի ունեցողը «ռևիզիոնիստական ռազմավարություն» անվանելով երկու խոշոր գնումների՝ WhatsApp-ի և Instagram-ի նկատմամբ, որոնք ԱՄՆ կառավարությունը հաստատել էր դեռևս մի քանի տարի առաջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր