00:00:00

Փաշինյանի հրաժարականը պահանջողները փորձում են մտնել Կառավարության շենք. ոստիկանները պատ են կազմել

11:59, 10 դեկտեմբեր 2020

Կառավարության բակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները փորձում են մտնել Կառավարության շենք, իսկ մեծ թվով ոստիկանները պատ են կազմել շենքի դիմաց եւ թույլ չեն տալիս։ Ակցիայի մասնակիցները նշեցին, որ իրենք եկել են դիրքերից եւ բացատրություն են պահանջում Փաշինյանից՝ ինչու հանձնեց Արցախի տարածքները։ «Փաշինյանը Կառավարության շենքն ավելի ամուր է պահում, քան Շուշին, Քարվաճառը։ Նա թուրքի առաջ ծնկի եկած վարչապետ է։ Նա ամբողջ պատերազմն այնպես վարեց, որ եկավ ամսի 9-ը եւ ստորագրեց այդ խայտառակ պայմանագիրը։ Մենք բացատրություն ենք ուզում իրենից»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։ Նրանք շեշտեցին, որ ցանկանում են Փաշինյանին ներկայացնել՝ երկրում ինչ իրավիճակ է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր