00:00:00

ԱԺ-ն քննարկում է Հաշվեքննիչ պալատի թեկնածուի ընտրության հարցը, թեկնածուն «Իմ քայլի» կողմից առաջադրված Կարեն Առուստամյանն է

11:01, 10 դեկտեմբեր 2020

Ազգային ժողովը քննարկում է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովը Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնի համար ԱԺ-ին է առաջարկում Կարեն Առուստամյանի թեկնածությունը:
Թեկնածուին ներկայացրեց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը, ապա նա հանդես եկավ ելույթով և ներկայացրեց իր տեսլականը: ԱԺ նախագահը նշեց, որ բացի Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրությունից, ԱԺ-ն ևս երկու ընտրության հարց պետք է քննարկի՝ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության և ԱԺ տարածքային կառավարման, գյուղատնտեսության ու բնապահպանության հարցրեի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցերը: Նա հավելեց, որ եթե այս երեք հարցերը քննարկեն, ընտրությունը կատարեն և քվեարկությունն ամփոփեն այսօր, ապա նաև կքվեարկեն մինչ այս պահը քննարկված նախագծերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր