00:00:00

Խորհրդարանն ընդունեց 2021-ի պետական բյուջեի նախագիծը

10:46, 10 դեկտեմբեր 2020

ՀՀ ազգային ժողովն ընդունեց Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: Օրենքի նախագիծն ընդունվեց խորհրդարանի՝ դեկտեմբերի 10-ի լիագումար նիստում քվեարկությամբ՝ ստանալով 84 կողմ, 14 դեմ ձայներ: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ավելի վաղ հայտնել էր, որ դեմ են ներկայացված նախագծին՝ նշելով, որ այն իներցիոն է և չի համապատասխանում ներկայիս իրողություններին: Ընդդիմադիր մյուս՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չէր մասնակցում նիստին:
2021թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծով հաջորդ տարվա համար կանխատեսվել է 3.2 տոկոս տնտեսական աճ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր