00:00:00

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց գյուղատնտեսական նշանակության հողերին առնչվող օրինագիծը

10:30, 10 դեկտեմբեր 2020

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախագիծն Ազգային ժողովում ներկայացրել էր Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը: «Նախագծի և դրանից բխող կառավարության որոշման ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի բացառել գյուղատնտեսական նշանակության հողերի անհիմն փոխադրումն այլ նշանակության հողատեսքերի»,- նշել էր Արման Խոջոյանը: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գործադրի կողմից որդեգրած քաղաքականությամբ` չմշակվող գյուղատնտեսական նշանակության հողերի շրջանառության մեջ ընդգրկման, հողօգտագործման արդյունավետության բարձրացման և գյուղատնտեսական շրջանառությունից հողերի անհիմն բացառման նպատակով: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 84 «կողմ» և 3 «ձեռնպահ» ձայներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր