00:00:00

Ռուս բժիշկներն անցած օրվա ընթացքում օգնություն են ցուցաբերել Ստեփանակերտի ավելի քան 40 բնակչի

14:42, 10 դեկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Վերջին օրվա ընթացքում ռուսաստանցի ռազմական բժիշկները հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման կետերում օգնություն են ցուցաբերել Ստեփանակերտի ավելի քան 40 բնակչի: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ պաշտպանության նախարարությանը: «Արևելյան ռազմական շրջանի բժիշկները հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման կետերում շարունակում են օգնություն ցուցաբերել տեղի բնակչությանը Ստեփանակերտ քաղաքում: Օրվա ընթացքում Ռուսաստանի ռազմական բժիշկները ամբուլատոր օգնություն են ցուցաբերել տեղի 42 բնակչի, այդ թվում՝ 7 երեխայի»,-ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ հիվանդների հետ խորհրդակցություններ են անցկացվել, նրանք հետազոտվել են: Թերապևտները, վիրաբույժները և այլ մասնագիտացված բուժաշխատողներտը որակյալ բժշկական օգնություն են ցուցաբերել տեղակայված շարժական հիվանդանոցում: Ավելացվում է, որ տեղի բնակիչները սովորաբար դիմում են տարբեր սուր քրոնիկ հիվանդությունների, սրտանոթային և էնդոկրինային համակարգի հիվանդությունների, ինչպես նաև ատամնաբուժական օգնության համար: Ըստ ՌԴ ՊՆ-ի տվյալների, բժշկական ստորաբաժանումները բաղկացած են ավելի քան 60 ռազմական վիրաբույժներից, անեսթեզիոլոգներից, ռեանիմատոլոգներից, թերապևտներից և համաճարակաբաններից: «Ընդհանուր առմամբ, ռուսական ռազմական բուժաշխատողները օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի 368 բնակչի, այդ թվում ՝ 41 երեխայի»,-ասված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր