00:00:00

Բայկալում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

10:31, 10 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Հինգշաբթի առավոտյան 5.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Բայկալ լճում, ցնցումները զգացվել են Իրկուտսկում: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում տալով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Իրկուտսկի մարզի տարածքային կառույցի մամուլի ծառայությանը: «Այսօր 05:45-ին (Երևանի ժամանակով 01:45-ին) սեյսմիկ ցնցումներ են գրանցվել Իրկուտսկի մարզում: Էպիկենտրոնում ինտենսիվությունը 7,6 (բալ) է, Իրկուտսկում` 5-6 (բալ): Մագնիտուդը` 5,5 է, էներգետիկ դասը` 14,0», - ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ էպիկենտրոնը գտնվել է Բուրյաթիայի Հանրապետության Կաբանսկի շրջանում` Բայկալ լճի վրա: Իրկուտսկի բնակիչները ժամը 05:45-ին (Երևանի ժամանակով 01:45-ին) 5-6 բալ ուժգնությամբ ցնցումներ են զգացել: Շրջանում զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր